ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժման կուրսեր է անցնում աջ ձեռքի ցավը մեղմելու ուղղությամբ,շատ քիչ առաջընթաց է զգում: Առայժմ չի մտածում արտերկրում բուժում ստանալու մասին: Բժիշկները նրան հայտնել են, որ այս վիճակը կարող է շարունակվել նվազագույնը 3 ամիս:
Ի դեպ, Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք նաեւ էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի ձերբակալման լուրերի մասին: Հարցին, թե հավատում եք, որ նա կապ ունի ձեր մահափորձի հետ, նա այսպես պատասխանեց. «Եթե մասնավոր մի բան լիներ, ասենք օրինակ' ընկերներ լինեինք, մի 20 տարի առաջ վիճած լինեինք, այդ մարդուն չեմ ճանաչել, բացի այդ էլ' մահափորձը մասնավոր բան չի եւ մասնավոր նկատառումով չի արված, այլ քաղաքական, այդտեղ շատ անսպասելի բաներ են հնարավոր' պատվիրատու, պատվիրատուի պատվիրատու, պատվիրատուի պատվիրատուին պատվեր տվող, այնպես որ ես որեւէ նախնական գնահատական չեմ տա, քննություն անող կա, թող քննեն, դրա համար իրենք պետությունից աշխատավարձ են ստանում: Թող քննեն, պարզեն, մեզ ասեն, մենք էլ կամ հավաստի կհամարենք, կամ ոչ, մեր գործն է: Պարզ չի, որ ինքը անձ է, նա չի կարող լինել, եթե ինքը մասնակից է դրան, ապա ինչ-որ մեկի պատվերն է կատարել»:
Հայրիկյանը շեշտեց, որ երբեւէ շփում չի ունեցել Վարդան Սեդրակյանի հետ, չի էլ ճանաչել նրան, ընդամենը ընտրություններին «մի քանի հիմար արտահայտություններ է լսել»:
Ի դեպ, հայտնի չէ' ԱԻՄ-ը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, թե ոչ, կուսակիցները նրան չեն դիմել այդ հարցով' մտածելով չծանրաբեռնել:
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014